Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Ախալքալաքի նորընտիր շրջանային վարչության ժողովի առաջին նիստը


Ուրբաթ օրը՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից 23 օր անց, կայացել է Ախալքալաքի շրջանային վարչության ժողովի առաջին նիստը, որի ժամանակ քառամյա ժամկետով շրջանային վարչության ժողովի նախագահ է ընտրվել Խաչատուր Այվազյանը:

«Ջավախք-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, շրջանային վարչության ժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Խաչատուր Այվազյանի առաջադրած թեկնածուն՝ Նորայր Կարապետյանը:

Խաչատուր Այվազյանը նոր պաշտոնում իր առաջին ելույթում ասել է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն իշխանությունների հետ միասին՝ քաղաքակիրթ ճանապարհով:

Նա նաեւ ասել է, որ շրջանային վարչության կանոնադրությամբ պետք է ընդունվի որոշում, ըստ որի, շրջանում գործավարությունն ու դատավարությունը վրացերենին զուգընթաց տարվելու են նաեւ հայերենով:

Վրաստանի տեղական ինքնակառավարման մասին օրենքը պահանջում է, որպեսզի գործավարությունն ամբողջ շրջանում տարվի երկրի պետական լեզվով:

Այսօր շրջանային վարչության ժողովի առաջին նիստն է հրավիրվել նաեւ հայաբնակ Ջավախքի մյուս՝ Նինոծմինդայի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG