Մատչելիության հղումներ

Ջեֆ Հուն. «Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա՝ Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունը խորհրդարանում հայտարարել է, թե Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությունը, նախարարը նաեւ ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին:

Հունը հայտարարել է նաեւ, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային 0սիայի անջատողական կազմավորումները:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, Ջեֆ Հունը հայտարարել է, որ Լոնդոնը ճանաչում է Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը եւ չի սատարում չեչեն անջատողականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG