Աբխազիայի խորհրդարանն այսօր ճանաչել է հարավային օսերի ցեղասպանությունը:
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդներ Սերգեյ Բագապշի եւ Էդուարդ Կոկոյտիի ներկայությամբ ընդունված որոշման մեջ նշված է, որ «Վրաստանի ղեկավարությունը 1918-֊1920 եւ 1989-֊1992 թվականներին իրականացրել է օսական էթնոսի ֆիզիկական բնաջնջման` նպատակաուղղված պետական քաղաքականություն»:
Աբխազիայի խորհրդարանը նաեւ դիմել է Ռուսաստանի Պետդումային` առաջարկելով նույնպես ճանաչել հարավային օսերի ցեղասպանությունը:
Երեկ Հարավային Օսիայի խորհրդարանը դիմել էր ՄԱԿ֊-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին` խնդրելով ճանաչել հարավային օսերի ցեղասպանությունը: