Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը ցրեց ցուցարարներին


Ադրբեջանի ոստիկանությունն այսօր ցրել է ցուցարարներին, որոնք Բաքվի կենտրոնում բողոքում էին լրատվամիջոցների նկատմամբ գործադրվող ճնշումների դեմ:

Ցույցի կազմակերպիչները պնդում են, որ մի քանի մարդ ձերբակալվել է:

«Թուրան» գործակալության վկայությամբ՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց զբաղեցրած տարածքներից դուրս հանել որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների:

Ընդդիմությունը համոզված է, որ սա մտածված արշավ է քաղաքական այլախոհության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG