Մատչելիության հղումներ

Սիրեք զմիմյանս, բայց առանց խանդի


Խանդոտ սիրահարը ատելությամբ է լցված իր մրցակիցների հանդեպ, միաժամանակ եւ սիրում, եւ ատում է իր ընտրալին` տանջելով եւ նրան, եւ իրեն: Գրեթե բոլոր զույգերը ունենում են խանդի հետ կապված խնդիրներ, միայն թե ոմանք դրանք հաղթահարում են, իսկ ոմանց մոտ չի ստացվում:

Աննան պատմում է. - «Գիտեմ, որ հոգնեցրել եմ ամուսնուս իմ մշտական խանդի տեսարաններով, սակայն ոչինչ չեմ կարողանում անել իմ այդ բնավորության հետ: Երբ տեսնում եմ ամուսնուս այլ կնոջ հետ, նշանակություն չունի՝ նա ով է, կարելի է ասել կորցնում եմ ինքնատիրապետումս»:

Հոգեբան-սոցիոլոգները խանդի վերաբերյալ հետազոտություններ կատարելիս առանձնացրել են խանդի մի քանի գույներ:

Սպիտակ խանդը, որքան էլ դա տարօրինակ է հնչում, միակ առողջ խանդն է, այն ստիպում է մարդկանց ավելի լավը դառնալ:

Խանդի կապույտ գույնը վերագրվում է այն մարդկանց, ովքեր ունեն չափից դուրս տագնապող բնավորություն: Եթե սովորական խանդը ամրացնում է հարաբերությունները, ապա այս տեսակի խանդը՝ ընդհակառակը:

Խանդի կանաչ գույնը անսահման երեւակայության թագավորությունն է: Այս դեպքում խանդի պատճառ են դառնում ամենաանհեթեթ բաները:

Իսկ կարմիր գույնն ավելի սարսափելի է, քան կանաչը: Սա արդեն հիվանդագին խանդի դրսեւորում է. այս տեսակ խանդի դեպքում կասկածները ամբողջովին կլանում են գիտակցությունը եւ բանականությունը:
Սիրած անձի նկատմամբ այս երկուստեք վերաբերմունքը ըստ վարքի դրսեւորվում է մեկ բուռն սիրով, մեկ էլ ատելությամբ:


«Խնայեք ձեր եւ ձեր սիրելիի նյարդերը եւ վերջապես ընդունեք, որ սիրո մեջ ամենագլխավորը վստահությունն է», - խորհուրդ են տալիս հոգեբանները:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG