Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-֊ը մտադիր է ավելի քան երկու անգամ ավելացնել Վրաստանին վաճառվող գազի գինը


«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունն այսօր հայտարարել է, որ 2007 թվականից ավելի քան երկու անգամ ավելացնելու է Վրաստանին վաճառվող գազի գինը՝ այն հասցնելով 230 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:

Ներկայումս «Գազպրոմ»-֊ը Վրաստանին, ինչպես նաեւ Հայաստանին, գազը վաճառում է 110 դոլարով:

«Ռոյթերզ» գործակալությունը փաստում է, որ եթե կողմերը համաձայնության հասնեն, աղքատ Վրաստանը ստիպված է լինելու գազի համար մուծել նույնքան, որքան վճարում են Եվրոպայի հարուստ երկրները:

Վրաստանի տնտեսական բարեփոխումների հարցերով պետնախարար Կախա Բենդուկիձեն համոզմունք է հայտնել, որ «Գազպրոմ»-֊ի որոշումը տնտեսական հիմնավորում չունի: «Ինձ համար պարզ է, որ սա քաղաքական որոշում է»,֊ - ասել է նա:

Բենդուկիձեն ասել է, որ սպասում է, թե ինչ գին կառաջարկի Ռուսաստանը հարեւան երկրներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին:

«Գազպրոմ»-֊ի եւ Հայաստանի կառավարության միջեւ գոյություն ունի պայմանավորվածություն, ըստ որի՝ ռուսաստանյան գազի գինը չի բարձրացվելու մինչեւ 2009 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG