Մատչելիության հղումներ

Արտաշես Քալանթարյանի անվան լսարան՝ Երեւանի պետական համալսարանում


Նախաձեռնությունը Քալանթարյանների ընտանիքինն է: Երեւանի պետական համալսարանի ռեկտորը տրամադրել է լսարան, որը Քալանթարյաններն իրենց միջոցներով վերանորոգել եւ կահավորել են:

«Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր էլ կան շնորհալի եւ գրագետ ուսանողներ, որոնք կկարողանան շարունակել եւ նոր շունչ հաղորդել Արտաշես Քալանթարյանի աշխատանքներին: Ուսանողական տարիներին մեծ հաճույքով էինք կարդում նրա պատմվածքներն ու ակնարկները, որոնք ժամանակին մեծ աղմուկի պատճառ էին հանդիսացել», - ասում է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Մենք կարող էինք խնջույք կամ միջոցառում կազմակերպել այս առիթով, սակայն դա մի քանի օր հետո կմոռացվեր, իսկ լսարանը եւ կհիշվի, եւ օգտակար կլինի ուսանողների համար: Սա մեր անկյունն է լինելու, եւ ամեն տարի մի նոր բան կանենք լսարանի եւ ուսանողների համար», - նշում է Արտաշես Քալանթարյանի որդին` Ալիկ Քալանթարյանը:

Մյուս տարի ամռանը Քալանթարյանների ընտանիքը նախատեսել է նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մի քանիսի համար Արտաշես Քալանթարյանի անվան ամենամյա կրթաթոշակ սահմանել եւ համակարգիչներ նվիրել համալսարանին, որոնք էլ կտեղադրվեն նույն այդ լսարանում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG