Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Կարս -֊ Ախալքալակ - ֊Թբիլիսի֊ - Բաքու երկաթուղու կառուցման ծախսերի կեսը Ադրբեջանը վերցնում է իր վրա»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանն իր վրա է վերցնում Կարս֊ - Ախալքալակ - ֊Թբիլիսի ֊-Բաքու երկաթուղու կառուցման ծախսերի կեսը:

Փորձագետների գնահատմամբ՝ ծրագրի արժեքը կազմում է 422 միլիոն դոլար: Այն նախատեսվում է իրականացնել 2007 - ֊2008 թվականներին: ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ ծրագրի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Ղազախստանը եւ Չինաստանը:

Հայաստանը կտրականապես դեմ է նոր երկաթուղու կառուցմանը` պնդելով, որ պետք է վերագործարկվի Կարս֊ - Գյումրի երկաթուղին:

Ալիեւի կարծիքով, առանց Ադրբեջանի մասնակցության այլեւս անհնար է իրագործել որեւէ տարածաշրջանային ծրագիր: Նա փաստել է, որ իր երկրի ֆինանսական հնարավորությունները էապես ընդլայնվել են Բաքու֊ - Ջեյհան նավթատարի շահագործումից հետո:

«Այդ նավթամուղը երկար տարիներ շարունակ կապահովի Ադրբեջանի տնտեսական աճը: Սակայն մենք արդեն այժմ պետք է որոշակիացնենք, թե ինչ է լինելու 50 տարի հետո, երբ սպառվեն նավթի պաշարները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG