Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Հակամարտության լուծումը ամենահրատապ հարցն է Ադրբեջանի արտաքին քաղաքական ոլորտում»


«Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը ամենահրատապ հարցն է Ադրբեջանի արտաքին քաղաքական ոլորտում», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Թոնի Լլոյդի եւ Անդրեաս Հերկելի հետ հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է նաեւ, թե «Հայաստանը՝ հանդիսանալով Եվրոպայի խորհրդի պես հեղինակավոր կազմակերպության անդամ եւ խախտելով միջազգային բոլոր նորմերն ու սկզբունքները, օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը, ինչի արդյունքում միլիոնից ավելի ադրբեջանցիներ դարձել են փախստականներ»:

Մամեդյարովի խոսքերով, միջազգային հանրությունը պետք է Եվրոպային մաս կազմել ձգտող Հայաստանի ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտության վրա:

Համազեկուցողները կարեւորել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը եւ հույս են հայտնել, որ խաղաղ գործընթացը կշարունակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG