Այսօր Մոսկվայում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների երկօրյա ժողովը: Այդ հավաքին մասնակցելու են անդրկովկասյան երեք երկրների արտաքին գործերի նախարարները՝ Վարդան 0սկանյանը, Էլմար Մամեդյարովն ու Գելա Բեժուաշվիլին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ 0սկանյանը Մոսկվայում կունենա մի շարք հանդիպումներ գործընկերների հետ, սակայն Մամեդյարովի հետ հանդիպում նախատեսված չէ:
Մոսկվայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Վարդան 0սկանյանի, Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը նույն ձեւաչափով կրկնվել է հոկտեմբերի 24-ին Փարիզում, որտեղ եւ կողմերը որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրամիության համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Բրյուսելում կորոշվի, թե արդյոք կա՞ն հիմքեր երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման համար: Այսօր Քոչարյանը Մոսկվայից վերադառնում է Երեւան, իսկ առաջիկայում Մոսկվա կմեկնի նաեւ Ալիեւը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների մոսկովյան երկօրյա ժողովի ընթացքում նախատեսված են լուրջ վեճերի մեջ ներքաշված երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Գելա Բեժուաշվիլու բանակցությունները: Ենթադրվում է, որ Բեժուաշվիլին Մոսկվայում կհանդիպի նաեւ ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բեժուաշվիլին կարող է Մոսկվայում արծարծել նախագահներ Միխեիլ Սահակաշվիլու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպում կազմակերպելու հարցը:
Սահակաշվիլին վերջին օրերին մի քանի անգամ նշել է, որ «պատրաստ է ցանկացած վայրում եւ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ», սակայն վերջինիս կողմից հստակ արձագանք չի եղել:
Արմեն Քոլոյան, Պրահա