Մատչելիության հղումներ

Եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա չեն լինելու Հարավային Օսիայում կայանալիք ընտրություններին եւ հանրաքվեին


Ինչպես այսօր հայտնել է ԵԱՀԿ֊ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պիեր Շեւալյեն, ԵԱՀԿ֊-ի եւ եվրոպական մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկա չեն լինելու նոյեմբերի 12-֊ին Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրություններին եւ անկախության հանրաքվեին:

Նա նաեւ զարմանք է արտահայտել նախագահության թեկնածուների պասիվության կապակցությամբ:

«Ցխինվալիի փողոցներում ես չեմ տեսել նախընտրական պաստառներ: Սա ինձ համար շատ տարօրինակ նախընտրական արշավ է»,֊ - ասել է Շեւալյեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG