Մատչելիության հղումներ

Լյուդմիլա Պուտինա. «Խաչատրյանի հուշարձանի պատվանդանին միշտ կենդանի ծաղիկներ են լինելու»


Ռուսաստանի առաջին տիկինն այսօր վստահություն է հայտնել, որ Արամ Խաչատրյանի՝ Մոսկվայում բացված անձանի մոտ միշտ թարմ ծաղիկներ են լինելու:

Կոմպոզիտորների տան մոտակայքում բացված բրոնզե հուշարձանի բացման արարողության ժամանակ Լյուդմիլա Պուտինան ասել է. - «Հուշարձանը խորհրդանշում է մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունը, եւ ես համոզված եմ, որ դրա պատվանդանին միշտ կլինեն կենդանի ծաղիկներ՝ նույնքան վառ, որքան նրա երաժշտությունն է»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե Խաչատրյանի կյանքը, ճակատագիրը եւ ստեղծագործությունը՝ «մեր ժողովուրդների ճակատագրի միաձուլման փայլուն օրինակ է»:

«Շատ նշանակալից է, երբ մարդը հավասարապես սիրված է եւ յուրային է համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»,֊ - ասաց Հայաստանի նախագահը:

Իսկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հիշեց, որ երեխա ժամանակ նվագում էր մանկական նվագախմբում, եւ Արամ Իլյիչն անձամբ ստուգում էր նվագախմբի անդամների երաժշտական ունակությունները:

Արամ Խաչատրյանի հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի Բրյուսովի նրբանցքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG