Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 17-ին Անթալիայում կայանալու է թրքախոս պետությունների նախագահների հանդիպում


Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալու է թրքախոս պետությունների նախագահների հանդիպում:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից, հանդիպումը լինելու է մեկօրյա, օրակարգը դեռեւս ճշտված չէ:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե կմասնակցե՞ն արդյոք գագաթնաժողովին Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի նախագահները:

Թրքախոս պետությունների առաջին գագաթնաժողովը կայացել է 1992 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում, վերջինը՝ 2000 թվականի հոկտեմբերին Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG