Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Հայաստանը վերջին տարիներին ինքն է իր ունեցվածքը հանձնում Ռուսաստանին»


«Հայաստանն ինքն է իր ունեցվածքը հանձնում Ռուսաստանին, այդ պատճառով էլ Մոսկվան այնտեղ ներդրումներ կատարելու կարիքը չունի», - կարծիք է հայտնել այսօր Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթը:

Մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, թե Ռուսաստանի ներդրումները Հայաստանում «ամոթալի երրորդ տեղում են»` օրաթերթը պարզաբանում է.֊ - «Իրանակում ներդրումներն ամոթալի քիչ են, հավանաբար, այն պատճառով, որ Հայաստանը վերջին տարիներին ինքն է Ռուսաստանին հանձնում իր ունեցվածքը՝ զանազան ծառայությունների, այդ թվում միջնորդական ծառայությունների դիմաց, այնպես որ ներդրումներ կատարելու կարիք էլ առանձնապես չկա»:

Հայտնելով, որ «Գազպրոմ»-֊ը ստանձնում է Իրան-֊Հայաստան գազատարի մի հատվածի վերահսկողությունը, «Կոմերսանտ»-֊ի հոդվածագիրը փաստում է. - «Համարձակվեմ ասել, որ սա վերջին մի քանի տարիների ընթացքում պարոն Պուտինի գլխավոր, եթե ոչ միակ աշխարհաքաղաքական հաղթանակն է այդ տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG