«Հիմնական խնդիրը, առաջնային խնդիրը պետական բյուջեով նախատեսված եկամուտների ապահովումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը: - «Բացարձակ առումով 9 ամիսների ընթացքում պատկերը հետեւյալն է. մուտքերը` 154 միլիարդ դրամ (2005 թվականի նույն ժամանակահատվածից 30 միլիարդով ավելի): Դա կազմում է 124 տոկոս»:
Այդ 30 միլիարդ դրամի ավելացման մեջ մեծ տեղ ունի շահութահարկը` 138 տոկոսի աճ: Զգալի աճ կա նաեւ եկամտահարկի մասով:
Փոփոխությունը նախորդ տարիների համեմատ ոչ միայն քանակական է, այլ նաեւ որակական, քանի որ փոխվել է նաեւ հարկային վճարումների կառուցվածքը, օրինակ բնապահպանական վճարների գծով հարկը 168 տոկոս է կազմել. թեեւ գումարը առանձնապես մեծ չէ, բայց կարեւորը, ըստ Ցոլակյանի, միտումն է:
Նրա խոսքերով, միայն տնտեսական աճը այսպիսի թիվ ապահովել չէր կարող, քանի որ այն գրանցվել էհիմնականում գյուղատնտեսության, ադամանդագործության եւ շինարարության բնագավառում, իսկ այս ոլորտներից հարկային մուտքերի ակնկալիքներ գրեթե չեն եղել:
«Սրա մեջ մեծ թիվ է կազմում նաեւ ստվերից եկած եկամուտը», - պարզաբանեց Ցոլակյանը:
Այդուհանդերձ, կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված բավական հավակնոտ բյուջեի նախագծում միայն հարկային մուտքերի ավելացումը կազմում է 80 միլիարդ դրամ: Հարցին, թե արդյո՞ք այդ ստվերը թույլ կտա այդքան առաջ անցնել, հարկային ծառայության պետը պատասխանեց. - «Սա շատ մեծ թիվ է եւ դրա հետ կապված մեզ շատ քրտնաջան ու կազմակեպված աշխատանքն է սպասվում»:
Շաքե Ավոյան