Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտինը անցած տարվա եկամուտներով զիջել է բնական պաշարների նախարարին


Իգոր Լեւիտինը, որը գլխավորում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը եւ համանախագահում հայ֊-ռուսական միջկառավարական հանձնաժողովում, անցած տարվա եկամուտներով առաջին տեղը զիջել է բնական պաշարների նախարար Յուրի Տրուտնեւին, որի եկամուտները 2005 թվականին կազմել են ավելի քան 210 միլիոն ռուբլի:

Լեւիտինը, որը 2004 թվականի արդյունքներով Ռուսաստանի նախարարների թվում առաջինն էր, այժմ գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ 12 միլիոն ռուբլի եկամուտով:

Երրորդ տեղում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը: Նա ունի 6 բնակարան, առանձնատուն, երկու մեծ հողամաս եւ մի քանի ավտոտնակ:

«Ռոսիյսկայա գազետա» թերթում այսօր հրապարակված տվյալների համաձայն, չորրորդ տեղում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա պատկառելի եկամուտը արտգործնախարարությունում բացատրում են նրանով, որ Լավրովը հաճախ է մեկնում արտասահման եւ բավական մեծ օրապահիկ է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG