Մատչելիության հղումներ

Գետնանցումներն էլ են «օպտիկա»-ի վերածվել


Գումար տնտեսելու նպատակով, մարդիկ գնում են ավելի մատչելի օպտիկական ակնոցներ եւ հանգիստ խղճով կրում. ոչինչ, որ տեսողությունն ավելի կբարդանա, փոխարենը մի քանի անգամ կարող են փոխել:

Գետնանցումներից մեկում ակնոցի վաճառքով զբաղվող Սամվելն ասում է, որ ակնոց վաճառողին համապատասխան կրթություն բնավ պետք չէ:

Տվյալ գետնանցումում վաճառակետերը վերահսկող ՍՊԸ-ի տնօրենն էլ ասում է, թե իրենց ոչ ոք չի զգուշացրել, որ օպտիկական ակնոցների վաճառքով զբաղվելն առանց համապատասխան թույլտվության արգելվում է:

Պարզ է, որ օպտիկական ակնոցների վաճառքը չի վերահսկվում, կամ` լավ չի վերահսկվում, հակառակ դեպքում, անցումներում եւ ոչ մասնագիտացված խանութներում վաճառքը պիտի արգելված լիներ: Մինչդեռ այսօր առանց տեսողության ստուգման օպտիկական ակնոցներ վաճառվում են գրեթե ամենուր:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG