Մատչելիության հղումներ

Իրանն աշխատանքներ է ծավալել ուրանի հարստացման համալիրում


Իրանը գազ է մղել ցենտրիֆուգների մեջ ուրանի հարստացման համալիրում՝ հակառակ ՄԱԿ֊-ի զգուշացումների:

Անանուն մի պաշտոնյա Իրանի կիսապաշտոնական ԻՍՆԱ գործակալությանը հայտնել է, որ գազով է լցվել ցենտրիֆուգների երկրորդ շարքը, եւ ուրանի հարստացման աշխատանքները հաջողությամբ առաջ են տարվում:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, աշխարհի տերությունները աշխատում են ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդին ներկայացված մի նախագծի վրա, որը սահմանափակ պատժամիջոցներ է նախատեսում Իրանի հանդեպ, եթե այդ երկիրը չհրաժարվի ուրանի հարստացման ծրագրից:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը ատոմային ռումբ է մշակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG