Մատչելիության հղումներ

Ալիեւը նույնպես պատրաստվում է այցելել Մոսկվա


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»֊ գործակալությունը, նոյեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա:

Բաքվի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ալիեւի այցին նախորդելու է Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան: Հոկտեմբերի 30֊-ին Ռոբերտ Քոչարյանը ժամանելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի, վարչապետի եւ Մոսկվայի քաղաքապետի հետ, ինչպես նաեւ մասնակցելու է Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG