Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Մեր նպատակն է՝ կանխել արյունահեղությունը Հարավային Կովկասում»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ իր երկրի նպատակը Հարավային Կովկասում արյունահեղությունը կանխելն է:

Ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին` Ռուսաստանի նախագահն ասել է. -֊ «Այն գործողությունները, որոնք մենք իրականացնում ենք Վրաստանի նկատմամբ, ամենեւին կապված չեն այդ երկրի` ՆԱՏՕ-֊ին անդամակցելու ցանկության հետ: Մեր գործողությունները պայմանավորված են միայն մեկ բանով՝ արյունահեղությունը կանխելու ձգտմամբ»:

«Ռուս֊-վրացական հարաբերությունների վատթարացումը կապված է հենց հարավօսական եւ աբխազական խնդիրները ուժային ճանապարհով լուծելու փորձի կամ նախապատրաստման հետ: Կարծում եմ, դա մեծ սխալ կլինի եւ ի շահ վրաց ժողովրդի չի լինի», -֊ կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահը: - «Ինչ վերաբերում է ինչ-֊որ տարածքներ Ռուսաստանի կազմում ընդգրկելուն, ապա մենք չենք ձգտում մեծացնել մեր տարածքը»:

Աբխազիայում հաճախ են հնչում Ռուսաստանին միանալու կոչեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG