Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել Միխեիլ Սահակաշվիլիի առաջարկը նախագահական ընտրությունների ժամկետը փոխելու վերաբերյալ


Վրաստանի խորհրդարանն այսօր սկսեց քննարկել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջարկը՝ նախագահական ընտրությունները 2009 թվականից 2008 թվական տեղափոխելու վերաբերյալ:

Անցած շաբաթ Սահակաշվիլին առաջարկել էր նախագահական ընտրություններն անցկացնել ոչ թե 2009, այլ 2008 թվականին` միացնելով դրանք խորհրդարանական ընտրություններին:

«Կարիք չկա այդքան միջոցներ վատնելու եւ ամեն տարի ընտրություններ անցկացնելու»,֊ - տրամաբանել էր նախագահը:

Ինչպես վկայում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, ընդդիմությունը խիստ քննադատում է Սահակաշվիլիի առաջարկը` գտնելով, որ այն թելադրված է իշխող կուսակցության ժողովրդականության անկումով:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այդ կապակցությամբ ասել է.֊ - «Փոխանակ ռուս֊-վրացական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներին բնակարանով եւ աշխատանքով ապահովելու, ձմռանը նախապատրաստվելու մասին մտածելու, Սահակաշվիլին փորձում է փոխել ընտրությունների ժամկետները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG