Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Մեր ռազմական բյուջեի մեծացումը առանցքային դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ»


«Մեր ռազմական բյուջեն հավասարվում է ամբողջ Հայաստանի բյուջեին, իսկ հետագա տարիներին նաեւ նկատելիորեն կգերազանցի այն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: - «Եվ դա, բնականաբար, առանցքային եւ անփոխարինելի դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի լուծման որոնման մեջ»:


«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված էր այս տարվա առաջին 5 ամիսների սոցիալ-տնտեսական արդյունքների քննարկմանը, Ալիեւը ասել է նաեւ, թե պետությունը մեծ ուշադրություն է հատկացնում ռազմական շինարարությանը:

«Մեր ռազմական բյուջեն հաջորդ տարի կգերազանցի 1 միլիարդ դոլարը: Այդ խնդիրը ես դրել էի երկու տարի առաջ: Այն ժամանակ մեր ռազմական բյուջեն 150 միլիոն դոլար էր», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. - «Ես կանխատեսում էի, որ մենք կհասնենք այդ թվերին: Ես գիտեի, որ մեր երկրի տնտեսական զարգացումը եւ բյուջեի մեծացումը մեզ թույլ կտան Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարեցնել Հայաստանի ամբողջ բյուջեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG