Մատչելիության հղումներ

Օսկանյանը եւ Մամեդյարովը՝ Փարիզում


Այսօր Փարիզում կայանալիք հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին հանդիպել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ այսօր առանձին հանդիպում կունենա իր հայաստանցի պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆիլիպ Դուստ-Բլազին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը կնպաստի «առաջընթացին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին»:

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ասվել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, եւ ֆրանսիական ձեռնարկությունները մեծ ուշադրություն են դարձնում ադրբեջանական շուկային: Անցած մեկ տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը մեծացել է երեք անգամ եւ կազմել է շուրջ 500 միլիոն եվրո:

Ֆրանսիայի արտգործնախարարությունում հայտնել են նաեւ, որ 2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետական այց է կատարելու Ֆրանսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG