Մինչ ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրություններին մնացել է երկու շաբաթ, Կոնգրեսի՝ զույգ կուսակցությունները ներկայացնող օրենսդիրները երկրի նախագահ Ջորջ Բուշին կոչ են անում փոփոխության ենթարկել Իրաքում պատերազմի ծրագիրը:
«Մենք կանգնած ենք քաոսի եզրին, եւ պատերազմի ներկա ծրագիրն այլեւս չի աշխատում», - հայտարարել է սենատոր Լինդսի Գրեհեմը՝ շեշտելով, թե առաջընթացի բացակայության համար պատասխան պետք է տան ԱՄՆ-ի եւ Իրաքի ղեկավարությունները:
Սենատի արտաքին հարաբերությունների ավագ դեմոկրատ անդամ Ջոզեֆ Բայդենն ասել է, թե հանրապետական երկու կոնգրեսական իրեն տեղեկացրել են, որ ընտրություններից հետո պահանջելու են նոր քաղաքականություն Իրաքում:
Ջորջ Բուշը հեռուստատեսային մի ծրագրի տված հարցազրույցում ասել է, թե մարտավարության փոփոխության մասին ինքը մտածում է արդեն երկար ժամանակ:
Սպիտակ տան խոսնակ Թոնի Սնոուն արդեն ընդունում է այն փաստը, որ Բուշն այլեւս չի պնդում, թե Միացյալ Նահանգները կառչած է մնալու իր բռնած դիրքին Իրաքում:
Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռամսֆելդն ասել է, թե իրենք աշխատում են Իրաքի ղեկավարության հետ՝ որոշելու համար այն ժամկետը, երբ իրաքցիները կկարողանան վերցնել ամերիկյան ուժերի վերահսկած 16 գավառների վերահսկողությունը:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես