Մատչելիության հղումներ

Կարպովը հայտնվեց Գինեսի գրքում


Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել սպորտի հետ որեւէ առնչություն չունեցող ձեռքբերման համար՝ ստորագրելով ինքնակենսագրական գրքի 1851 օրինակների վրա:

«Նովիե իզվեստիա» թերթի փոխանցմամբ, Կարպովն այս ռեկորդը խփել է Մեխիկոյում՝ Շախմատային 3-րդ փառատոնի շրջանակներում:

Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել նաեւ փառատոնի ընթացքում կազմակերպված միաժամանակյա խաղի սեանսը 13,5 հազար խաղատախտակների վրա:

Փառատոնի մասնակիցներից հավաքվել է աշխարհում ամենամեծ կոմպոզիցիան՝ «կենդանի» շախմատային տախտակ, որը կազմված էր 13 հազար 446 մարդուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG