Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում հայ է սպանվել


Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանում սպանվել է ծնունդով հայաստանցի, Բելգորոդի մարզի բնակիչ Հենրիկ Վարդապետյանը:

Ինչպես վկայում է NEWSru գործակալությունը, խանութից վերադարձող Վարդապետյանի վրա երկու անհայտ անձինք կրակել են երեք անգամ: Սպանվածը Ռուսաստանի քաղաքացի էր եւ 4 տարի բնակվել էր Սանկտ Պետերբուրգում:

Սպանության առնչությամբ քրեական գործ է հարուցվել եւ քննություն է սկսվել:

Վերջին ամիսներին հայերի սպանությունները Ռուսաստանում հաճախակի են դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG