Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին:
Մրցութային հանձնաժողովը որոշել է դիմել կառավարությանը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով:
Շաբաթ օրը կայացած քվեարկության արդյունքում Արամ Խաչատրյանի երաժշտությունը ստացել է 15 ձայն, Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը՝ մեկ ձայն, եւ մեկ թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հավաստի տվյալների՝ անվավեր ճանաչված քվեաթերթիկը լրացրած անդամը նույնպես քվեարկել է Արամ Խաչատրյանի երաժշտության օգտին:
Երկու ամիս առաջ՝ մրցույթի առաջին փուլում, մրցութային հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ձայնը տվել էր Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը, որը շաբաթ օրը որեւէ ձայն չի ստացել: Մասնագետները խիստ տարօրինակ են համարում հանձնաժողովի անդամների նման «առեղծվածային մտափոխությունը»:
Տարակուսանք է հարուցում նաեւ այն հանգամանքը, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը երկրորդ փուլ էր անցել Արսեն Սողոմոնյանի բառերով, մինչդեռ շաբաթ օրը հանձնաժողովը հաղթող էր ճանաչել միայն երաժշտությունը՝ առանց Սողոմոնյանի տեքստի:
Փորձագետները չեն բացառում, որ տվյալ դեպքում դեր է խաղացել հանձնաժողովի նախկին անդամ Դավիթ Հովհաննեսի՝ մեկ ամիս առաջ արված հայտարարությունը, թե Արսեն Սողոմոնյանը մշակույթի նախարարության վարչություններից մեկի պետն է:
Արամ Խաչատրյանի երաժշտությունը որպես օրհներգ ընդունելու հանձնաժողովի առաջարկը պետք է քննարկվի Ազգային ժողովում, որտեղ Դաշնակցությունն արդեն օրինագիծ է ներկայացրել գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, ուժի մեջ թողնելու վերաբերյալ:
Գայանե Դանիելյան