Մատչելիության հղումներ

Վաղը սկսվում է երիտասարդական փառատոնի երկրորդ փուլը


Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Սուքիասյանի խոսքով, մարզերի երիտասարդների շրջանում մեծ ոգեւորություն է եղել: Պասիվություն են ցուցաբերել միայն մեկ-երկու մարզ, այն էլ, Արամ Սուքիասյանի վստահեցմամբ, միայն մարզպետարանների վատ աշխատանքի պատճառով. - «Միայն «երգարվեստ» անվանակարգում 300-ից ավելի մասնակիցներ ենք ունեցել»:

Բոլոր անվանակարգերում կշնորհվի երեքական մրցանակ: Փառատոնի կազմակերպմանը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 8 միլիոն դրամ է հատկացրել, այդ թվում` մարզերից ու Արցախից եկած մասնակիցների կեցության ծախսերը հոգալու համար:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG