Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «Իսրայելն այլեւս գոյություն ունենալու պատճառ չունի»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր հայտարարել է, թե Իսրայելն «այլեւս գոյություն ունենալու որեւէ պատճառ չունի», եւ կանխատեսել է այդ երկրի մոտալուտ անհետացումը:

«Ես բարձրաձայն ասում եմ դա. Իսրայելի վարչախումբը Աստծո ողորմածությամբ կորցրել է իր գոյության պատճառը», - ասել է Ահմադինեջադը Թեհրանում Երուսաղեմի օրվա կապակցությամբ անցկացվող հակաիսրայելական ցույցի ժամանակ:

Իրանի նախագահի խոսքերն ուղեկցվել են հավաքվածների՝ «Աստված մեծ է» բացականչություններով:

Ահմադինեջադը նաեւ հայտարարել է, թե յուրաքանչյուր կառավարություն, որը կանգնած է Իսրայելի կողքին, տարածաշրջանում զգալու է «ժողովրդի ատելությունը»:

Ամբողջ երկրի տարածքում ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնք հակաիսրայելական կարգախոսներ են հնչեցրել:

Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը երեկ Երուսաղեմում զգուշացրել է, թե Իրանը «թանկ կվճարի», եթե չհրաժարվի իր միջուկային հավակնություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG