Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիա Ֆինլին հինգշաբթի օրը կրկին հնչեցրեց իր մտահոգությունը Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ:
Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, ըստ Ֆինլիի, որեւէ պաշտոնյա իրեն չի ասել, թե իշխանությունները մտադիր չեն հրավիրել ԵԱՀԿ դիտորդների. - «Պարզապես ասացին, որ կառավարությունը սպասում է հայտարարությանը, թե կոնկրետ երբ են անցկացվելու ընտրությունները»:
ԵԱԿՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, ասաց նաեւ, որ հայաստանյան պաշտոնյաներից մեկը, որի անունը նա գերադասեց չհայտնել, իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ դիտորդների»:
Դեսպան Ֆինլիի կարծիքով, մինչդեռ, շատ կարեւոր է թե’ կարճաժամկետ, թե երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում:
«Մենք կհորդորենք կառավարությանը, որպեսզի հրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին ե'ւ երկարաժամկետ, ե'ւ կարճաժամկետ առաքելություն իրականացնելու համար», - ասաց նա` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները նախապես ուղարկեն հրավերը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Պրյախինը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին խնդրել է, որպեսզի հայկական կողմը դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավերը միջազգային կազմակերպություններին ուղարկի մինչեւ տարեվերջ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես կարծում եմ, բոլոր ազդեցիկ միջազգային կազմակերպությունները, որոնք ավանդաբար դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրություններում, ճիշտ կլինի, որ հրավիրվեն»:
ԵԱՀԿ-ն, մասնավորապես, ըստ դեսպան Ֆինլիի, չի կարող դիտորդական առաքելություն իրականացնել առանց հրավերի:
«Դուք պետք է ճնշում գործադրեք ձեր կառավարության նկատմամբ, որպեսզի ընտրությունների օրը որոշելուց եւ դրա մասին հայտարարելուց հետո անմիջապես հրավերն ուղարկեն», - լրագրողներին դիմեց ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Ջուլիա Ֆինլին դժգոհություն էր հնչեցրել այն կապակցությամբ, որ Հայաստանի նախագահ Քոչարյանը չի ընդունել իրեն: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե նախագահի ժամանակացույցը «լրացած էր»:
«Ես գերադասում եմ մտածել, որ նրա [նախագահ Քոչարյանի] ժամանակացույցը իսկապես ծանրաբեռնված էր», - ասաց դեսպան Ֆինլին:
Նախագահ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի` սրան առնչվող հարցմանն ի պատասխան ասաց. - «Չեմ ցանկանում մեկնաբանել»:
Կարինե Քալանթարյան