Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Կոսովոն չի կարող նախադեպ լինել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի համար»


«Ռուսաստանի ձեռնարկած որոշ միջոցներ ստիպում են հիշել այլ ժամանակների մասին՝ շրջան, որը ցանկալի է անցյալում թողնել», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը՝ երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսում խոսելով վրացիներին Ռուսաստանից արտաքսելու գործելակերպի մասին:

Ֆրիդը հույս է հայտնել, որ երկու հարեւանները, այնուամենայնիվ, կկարողանան հաղթահարել առկա ճգնաժամը:

«Տնտեսական բոյկոտը, արգելքները, ճնշումները, որոնք մարդկանց վրա բանեցվում են սոսկ նրանց ազգային պատկանելության համար, մեզ համար անցանկալի երեւույթներ են եւ չպետք է լինեն հատկապես աշխարհի այս մասում 21-րդ դարում», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Անդրադառնալով Կոսովոյի հիմնախնդրի հնարավոր կարգավորումը մնացած հակամարտությունների համար որպես նախադեպ դիտելու հավանականությանը՝ Դենիել Ֆրիդն ասել է, որ Վաշինգտոնը միանշանակ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Մենք չենք ճանաչել եւ չենք ճանաչելու Աբխազիայի կամ Հարավային 0սիայի անկախությունը կամ հանրաքվեն: Այսպես կոչված զուգահեռը Կոսովոյի հետ պատմական առումով սխալ է: Կոսովոն նախադեպ չէ որեւէ այլ տարածքի համար, դա բացառիկ դեպք է» - ասել է Ֆրիդը եւ հավելել. - «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս նորից հաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը` այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG