Մատչելիության հղումներ

Նախարարների հանդիպումից առաջ համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլի նախօրեին՝ հոկտեմբերի 23-֊ին, խորհրդակցություններ անցկացնել Փարիզում:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը, միջնորդները խորհրդակցություններ կանցկացնեն նաեւ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո:

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպելու՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկի առնչությամբ Յուրի Մերզլյակովն ասել է, որ տվյալ նախաձեռնությունն առաջ է քաշվել հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում: Ըստ ռուս դիվանագետի, հարցը քննարկվել է նաեւ արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, սակայն այն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների շրջանակներում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG