Այսօր «Նյու Յորք Թայմս» թերթն իր խմբագրականում անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագծին, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
«Մենք բազմիցս կարծիք ենք հայտնել, որ Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալի հանցանքները եւ դադարեցնի այն գրողների հետապնդումը, ովքեր անդրադառնում են 20-֊րդ դարասկզբի հայերի ցեղասպանությանը: Բայց մենք անհեթեթ եւ ցինիկ ենք համարում այն փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը անցած շաբաթ ձայների մեծամասնությամբ ընդունեց մի օրինագիծ, որով, տուգանքի եւ բանտարկության սպառնալիքով, անօրինական է համարվում պնդելը, թե Հայոց ցեղասպանություն չի եղել»,֊ - գրում է թերթը: - «Ֆրանսիայի Սենատը դեռ հնարավորություն ունի դեն նետել այդ վրդովեցուցիչ օրինագիծը, եւ հուսով ենք՝ այդպես էլ կանի»:
«Կասկած չկա, որ որքան ավելի շուտ թուրքերը հաշտվեն իրենց անցյալի հետ, այնքան լավ: Նրանք սկսում են դա անել` հիմնականում որովհետեւ ձգտում են անդամակցել Եվրամիությանը: Դա չի արդարացնում այն ճանապարհը, որով ֆրանսիացի քաղաքական գործիչները փորձում են շահարկել հակաթուրքական զգացմունքները` սիրաշահելով պատկառելի ֆրանսահայ համայնքին», -֊ ասված է խմբագրականում:
«Այո, Ֆրանսիան մեկն է եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրներից, որոնք օրենքներ են ընդունել հրեաների Ողջակիզումը հերքելու դեմ: Ոմանք փաստարկում են, որ դրանք նույնպես ոտնահարում են արտահայտվելու ազատությունը: Բայց այդ օրենքները գոնե հիմնվում են այն վտանգի վրա, որը ներկայացնում են Հիտլերի ռասիստական տեսությունները դավանող ծայրահեղական հակասեմիթները: Հայկական հարցը Ֆրանսիայի համար վտանգ չի ներկայացնում: Դրա քաղաքական շահարկումը առօրեականացնում է ոչ միայն Ողջակիզումը, այլեւ Հայոց ցեղասպանությունը», - եզրափակում է «Նյու Յորք Թայմս»֊-ը: