Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ` «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն այսօր իր դատողություններն է փոխացել ղարաբաղյան խնդրի լուծման հնարավոր ժամկետների առնչությամբ` մասնավորապես, շեշտադրելով. - «Հույս ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այս փուլում կկարգավորվի, միամտություն է։ Հարցը լուծելու մոտիվացիա չունեն ո՛չ Քոչարյանը եւ ո՛չ էլ Ալիեւը։ Սակայն, եթե միջազգային հանրությունը իրոք կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, ապա ԱՊՀ-ի Մինսկի գագաթնաժողովը առաջիկա երկու տարիների համար տեսանելի միակ շանսն է բեկման հասնելու համար: Դրանից հետո մոտենում են ամանորյա տոները, ապա Հայաստանը մտնում է նախընտրական շրջան, որից լավագույն դեպքում դուրս կգա միայն 2008 թվականին։ Բայց եթե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի այս փուլը կարեւոր չէ հարցի կարգավորմանը հասնելու համար, նույնքան կարեւոր է այս հարցում Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը ամփոփելու եւ համապատասխան հետեւություններ անելու համար»։
Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող ֆրանսիական օրենքի նկատմամբ թուրք հասարակության արձագանքին անդրադառնալով`«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը որակել է. - «Հոկտեմբերի 12-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան ու Ադրբեջանը մանրակրկիտ նախապատրաստվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունելիք որոշումը միջազգային հանրության առջեւ վարկաբեկելու առաջադրանքին»։ Այդուհանդերձ, ըստ մեկնաբանի, «թուրքական կողմի նախաձեռնած եւ Ադրբեջանի բուռն աջակցությանն արժանացած վերջին օրերի հակաֆրանսիական քարոզարշավը չկարողացավ փոխել այն հիմնական քաղաքական նպատակը, որը առաջադրել է Ֆրանսիան՝ Թուրքիայի հետ իր հարաբերություններում»։ «Մնացածը, այդ թվում՝ առաջիկայում Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի հաստատման հարցը, այս քաղաքական նպատակի իրականացման որոշակի հանգրվանն է», - եզրակացրել է մեկնաբանը։
Փաստելով ,որ «ՀՀԿ նորագիր Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը մատնանշեց իշխանական ճամբարում առկա մի շարք հակասություններ»` «Իրավունք»-ի խմբագրականն այսօր թվարկել է. - «Նախ, պարզ դարձավ, որ նախագահական նստավայրը անցնում է քաղաքական հարձակման ընդդեմ «նորացված» եւ Սերժ Սարգսյանով հարստացած ՀՀԿ-ի՝ կոնկրետ բարձացնելով ՀՀԿ-ական կոնկրետ պատգամավորին «մատաղ անելու» հարցը, եւ ՀՀԿ-ն էլ ստիպված կուլ է գնում դրան»։ «Պարզ է, որ Հակոբ Հակոբյանի նախադեպը կարող է եւ կրկնվել», - ընդգծել է խմբագրականն ու շարունակել. - «Մյուս կողմից նաեւ երեւաց, որ «նախասերժական» ՀՀԿ-ի ներկայացուցիչները մի տեսակ ներքին հաճույքով իրավապահներին հանձնեցին Սերժ Սարգսյանի հետ ՀՀԿ եկած պատգամավորին»: Ըստ թերթի, մասնավոր զրույցներում երեւում է, որ հաճույքով «բլոկով» կամ «բիրիքով» կպրծնեին այն ամբողջ թիմից, որը Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ եկել է ՀՀԿ խորհուրդ:
«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին ներկայացված մեղադրանքներին` առանձնացրել է. - «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այն մեղադրանքները, որոնք այսօր գլխավոր դատախազության կողմից առաջադրվել են ընդդեմ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի, նույն հաջողությամբ եւ նույն արդարացվածությամբ կարելի է «կպցնել» նաեւ տասնյակ ուրիշ, այդ թվում՝ ինչպես հանրապետական, այնպես էլ այլ «մակնիշի» պատգամավորների: Բայց այդ ամենը չի արվում, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ տվյալ դեպքում էականը ոչ թե օրենքի, այլ կոնկրետ կլանի դեմ մեղանչած լինելու հանգամանքն է»։
«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը, իր հերթին, Հակոբ Հակոբյանի հետ պատահածը որակելով իբրեւ «քաղաքական-քրեական հետապնդման հերթական սխեման մշակելու» փորձ` արձանագրել է. - «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը` տվյալ դեպքում դատախազությունը, նյութեր է նախապատրաստել, ապա սպասել հարմար առիթի եւ, իր որսին տալդա տեղ բռնեցրած գազանի նման, որոշել է պատառոտել»։
«Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել անդրկովկասյան գորշ արջին նվիրված արծաթե հուշադրամ՝ 100 դրամ անվանական արժեքով», - գրել է այսօր «168 ժամ» պարբերականը` հավելելով, թե «ԿԲ-ն նաեւ «Լայնականջ ոզնուն» նվիրված հուշամեդալ է թողարկել»։ «Սա, ըստ երեւույթին, ոչ թե խորհրդանշում է մեր ազգային դրամի հզորությունը, այլ, պատկերավոր ասած` ներկայացնում է այն, ինչ սպասվում է դրամի արժեքավորումից չափից շատ դժգոհողներին՝ խելոք չմնացողներին նստեցնել ոզնու վրա», - հեգնել է պարբերականն ու գնահատել. - «Մինչ մեր դրամը «արջավայել» քայլերով նվաստացնում է բոլոր համաշխարհային արժույթները, Ազգային ժողովը փորձում է լսումների միջոցով պարզել նրա կատաղության պատճառները, ավերածության մասշտաբները ու հանգստացնող դեղամիջոցներ գտնել»։
Ատոմ Մարգարյան