Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան պետք է ողջունի Փամուկի Նոբելյան մրցանակը»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ իր երկիրը՝ «չնայած անցյալի հակասություններին, պետք է ողջունի գրականության բնագավառում 2006 թվականի Նոբելյան մրցանակը 0րհան Փամուկին շնորհելու փաստը»:

Էրդողանն ասել է, որ պետք չէ Փամուկին մրցանակը շնորհելը շփոթել Թուրքիային գրողի հասցեագրած քննադատության հետ:

Թուրք ազգայնականները Փամուկին «դավաճան» էին անվանել, երբ գրողն անցյալ տարի ընդունել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին 0սմանյան Թուրքիայում հայերի դեմ ցեղասպանություն է գործադրվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG