Մատչելիության հղումներ

Խորհրդարանը բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին


Ուրբաթ երեկոյան Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 56 կողմ եւ 22 դեմ հարաբերակցությամբ համաձայնություն տվեց երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին` պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավել մի շարք քրեական գործերում:

Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդել էր Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու քրեական օրենսգրքի 8 հոդվածների հատկանիշներով` հարկերից խուսափելուց մինչեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն:

Քվեարկությունից առաջ իր ելույթում Հակոբ Հակոբյանը ասաց, որ «չի վախենում ոչ մի քննությունից»: Դիմելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Հակոբյանը ասաց. - «Եթե օրենքը խախտվեց` ես իմ իրավունքները կպաշտպանեմ ուրիշ ձեւով: Մեղքը` ձեր վիզը»:

Նա հարկ համարեց հիշեցնել, որ «այս ամենը կապ չունի ոչ երկրի նախագահի, ոչ էլ պետական պահպանության ծառայության պետ րիգորի Սարկիսյանի հետ»:

Հակոբյանը իր ելույթում նաեւ հարց բարձրացրեց` եթե հանցագործությունները կատարվել են դեռեւս 1991 թվականից, ինչո՞ւ այդ ժամանակ, երբ ինքը շարքային քաղաքացի էր, իր նկատմամբ գործ չէին հարուցում:

Այս առիթով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ «նյութերը հավաքվել են եւ 2001 թվականից են հարուցվել գործերը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG