Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Կուսակցությունը որոշում կկայացնի դատարանի վճռից հետո»


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարցով որոշում կկայացնի միայն դատարանը վճռից հետո:

Հայաստանի գլխավոր դատախազը խորհրդարանին է դիմել Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանին մի շարք քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավելու խնդրանքով:

«Մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում, որ անձը մեղավոր է: Եթե դատարանը վճիռ կայացնի, կուսակցությունը կընդունի իր որոշումը»,֊ - ասել է վարչապետը: - «Եթե մեկը հանցանք է գործել, բոլորը օրենքի առջեւ պատասխանատու են հավասարապես»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որոնք վերջին օրերին իրեն են ուղղվում ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի նկատմամբ իրականացված բռնարարքից հետո, Անդրանիկ Մարգարյանն ասաց.֊ - «Ես չեմ իջնի այն մակարդակին, որ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեմ իմ կամ իմ կուսակցության դեմ խոսողների հետ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG