Մատչելիության հղումներ

Երեւանը տոնում է 2788֊-ամյակը


Արդեն մերօրյա Երեւանին նվիրված մեկ այլ ցուցահանդես ցերեկը բացվեց քաղաքապետարանի ճեմասրահում. «Երեւանն իմ աչքերով» լուսանկարների մրցույթ-փառատոնն ամենամյա է դարձել: Ամենամյա է դարձել նաեւ «Երեւանը երգերի մեջ» մրցույթ-փառատոնը, բայց ի տարբերություն նախորդ տարիների, փառատոնն այս անգամ Կասկադում չի անցնի: Բացառապես Երեւանին նվիրված միայն նոր երգերը այսօր 20:30-ից կհնչեն Ազատության հրապարակում:

Իսկ գլխավոր միջոցառումը ժամը 19-ին է Օպերային թատրոնում: «Երեւանի օր» տոնակատարության հանդիսավոր բացման արարողությունը բեմադրելու հնարավորությունն արդեն երրորդ տարին ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին է վստահվում:

Ըստ նրա` այս տարվա բեմադրությունը շատ ավելի ճոխ կլինի, քանի որ տարեդարձը համընկել է Հայաստանի անկախության 15֊-ամյակին:
Ռեժիսորը հավաստիացնում է, որ այսօր բեմում կներկայացվեն վերջին տարվա բոլոր կարեւոր իրադարձություններն ու հերոսները:

«Նաեւ քննդատելու ենք քաղաքը քանդողներին ու աղտոտողներին»,֊ -ասաց Վիգեն Ստեփանյանը:

Տոնական միջոցառումները կշարունակվեն վաղը. ժամը 13-ից երեխաներին կսպասեն Կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող այգում, նույն ժամին մարզասերների համար միջոցառումներ կանցկացվեն Շահումյանի արձանի մոտ, ցերեկը համերգներ կկազմակերպվեն Ազատության հրապարակում եւ Անգլիական այգում:

Գալա համերգը ժամը 19-ին Մարզահամերգային համալիրում է, որին կհաջորդի հրավառությունը` ժամը 22-ին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG