Մատչելիության հղումներ

«Ռուսաստանյան երկաթուղիներ»֊-ը մտադիր է մասնակցել Հայկական երկաթուղու վարձակալական կառավարման մրցույթին


«Ռուսաստանյան երկաթուղիներ»֊-ը պատրաստ է քննարկել Հայկական երկաթուղու վարձակալական կառավարման տենդերին մասնակցելու հարցը: Այսօր Երեւանում այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ռուսաստանյան երկաթուղիներ»֊-ի նախագահ Վլադիմիր Յակունինը:

Նրա վկայությամբ՝ մրցույթին մասնակցելու վերաբերյալ որոշումը կընդունվի «Ռուսաստանյան երկաթուղիներ»֊-ի տնօրենների խորհրդի եւ կառավարության մակարդակով:

Հայկական երկաթուղու տնօրեն Արարատ Խրիմյանն, իր հերթին, խոստովանեց.֊ - «Անձամբ ես շատ կկամենայի, որ Ռուսաստանը մասնակցեր եւ հաղթեր մրցույթում»:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 15 տարիներին Հայկական երկաթուղին 170֊-180 միլիոն դոլարի ներդրումների կարիք ունի:

«Մեր շարժակազմը շատ վատ վիճակում է՝ երկու տարի անց մենք այլեւս չենք ունենա այնպիսի շարժակազմ, որը երթեւեկի դեպի արտասահման», - ընդգծեց Արարատ Խրիմյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG