Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկվելու է օրինագիծը, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ուրացման համար:
Հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը առաջարկել է ընդունել օրինագիծը՝ այդուհանդերձ, դրա կիրարկումից զերծ պահելով պատմաբաններին, որպեսզի վերջիններս ազատորեն շարունակեն իրենց հետազոտությունները:
Ըստ հայազգի պատգամավորի, այդ օրենքի թիրախը, հիմնականում, պետք է լինեն քաղաքական բնույթի արտահայտությունները եւ ցույցերը, որոնք հրահրում են օտարերկրյա պետությունները եւ որոնք խանգարում են հասարակական կարգուկանոնին:
Ակնարկը վերաբերում է, առաջին հերթին, գարնանը Լիոն եւ Վալանս քաղաքներում հայկական համայնքների դեմ կազմակերպված մերժողական ցույցերին, որոնց ետեւում կանգնած էր թուրքական պետությունը:
Ըստ ֆրանսահայ պատգամավորի, նման տեսքով նախագծի ընդունվելու հավանականությունն ավելի մեծ է:
Պատրիկ Դեւեջյանի առաջարկությանը համամիտ են մի շարք պատգամավորներ, որոնք պատկանում են նույն կուսակցությանը՝ նախագահական «Ժողովրդական շարժում» միությանը:
Ըստ «Ռոյթերզ»-֊ի՝ կուսակցության անդամներին թույլ է տրվել քվեարկել ըստ իրենց հայեցողության, սակայն խորհուրդ չի տրվել մասնակցել բանավեճին: Սպասվում է, որ այդ կուսակցությունը ներկայացնող 362 պատգամավորներից կողմ կքվեարկի 40֊-60֊-ը, ինչը թույլ կտա օրինագիծը ներկայացրած սոցիալիստներին հաղթանակ տոնել:
Քվեարկությունը սպասվում է Երեւանի ժամանակով 14:00֊-15:00-֊ը:
Եթե օրինագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, օրենք դառնալու համար այն պետք է հաստատվի վերին պալատում՝ Սենատում, եւ ստորագրվի նախագահ Ժակ Շիրակի կողմից:
Եթե Սենատում օրինագիծը փոփոխությունների ենթարկվի, այն պետք է կրկին քվեարկվի Ազգային ժողովում, որի աշխատանքը 2007 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ ավարտվելու է հաջորդ տարվա փետրվարին:
Ինչ վերաբերում է ֆրանսահայ կազմակերպություններին, ապա նրանց ցանկությունն է, որպեսզի օրինագիծը լինի պարզ ու հստակ եւ վերաբերի բոլորին՝ ներառյալ պատմաբաններին, ինչպես հրեական Ողջակիզման ուրացման պատժելիության մասին օրենքն է:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ