Մատչելիության հղումներ

«Ջավախք» հայրենակցական միության նախագահը «դավաճանություն» է որակում հետընտրական բողոքի ակցիան


Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Ախալքալաքում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիան, ըստ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի, պարզապես դավաճանություն է:

Նրա բնորոշմամբ, Ջավախքում չկա գաղափարական քաղաքական պայքար, իսկ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը, ըստ Շիրակ Թորոսյանի, ամենեւին էլ ընդդիմադիր չէ:

Հայրենակցական միության նախագահի համոզմամբ, այդ գործողությունները հրահրել էին Վրաստանի հատուկ ծառայությունները` ապակայունացնելու իրավիճակը Ջավախքում եւ թույլ չտալու, որպեսզի կազմավորվելիք սակրեբուլոյում հայերը մեծամասնություն կազմեն, եւ որպեսզի «հետագայում հնարավոր չլիներ շրջանային գլխավոր կառույցում բարձրացնել ջավախահայերին հուզող խնդիրները»:

Ինչ վերաբերում է Ջավախքի ինքնավարությանը, ապա, ըստ Շիրակ Թորոսյանի, միջազգային հանրությունը «ինքնավարություն» բառն ընկալում է որպես անջատողականություն, հետեւաբար պետք է ինքնավարության հարցին մոտենալ զգուշորեն:

Նա նաեւ կոչ արեց «Ջավախքում գործող բոլոր ուժերին» վեր կանգնել «անձնական ամբիցիաներից ու խմբակային շահերից» եւ հանդես գալ «զուտ ջավախահայության շահերից ելնելով»:

Ախալքալաքի նորընտիր սակրեբուլոյի 32 պատգամավորներից 27-ը հայեր են:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG