Մատչելիության հղումներ

Ռուսաստանի զինվորականները մինչեւ տարեվերջ դուրս կբերվեն Թբիլիսիից


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը այսօր հայտարարել է, որ ռուսաստանյան կայազորը նախատեսվածից շուտ՝ մինչեւ այս տարվա վերջը դուրս կբերվի Թբիլիսիից:

Նրա վկայությամբ, 390 զինվորականներից եւ 480 քաղաքացիական անձանցից կազմված ողջ կայազորը ժամկետից շուտ դուրս կբերվի Թբիլիսիից` նկատի ունենալով ռուս-֊վրացական հարաբերություններում ստեղծված լարվածությունը:

Իվանովը նաեւ վերահաստատել է, որ Բաթումիից եւ Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանները դուրս կբերվեն մինչեւ 2008 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG