Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովը հետաձգվել է


ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը պիտի կայանար Մինսկում հոկտեմբերի 17-ին, հետաձգվել է մինչեւ նոյեմբերի վերջը:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բույանովը, Համագործակցության անդամ երկրների արտգործնախարարություններն արդեն տեղեկացվել են կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի հետաձգման մասին:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որ նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է մինչեւ նոյեմբերի կեսերը, իսկ գագաթնաժողովը՝ մինչեւ նոյեմբերի վերջը:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի գումարման ժամկետները մնացել են անփոփոխ՝ հոկտեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG