Երեկ Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում Հյուսիսային Կորեայի անցկացրած միջուկային փորձարկման հարցն էր:
«Հանդիպումը բավական կարճ տեւեց՝ ընդամենը 30 րոպե, ինչը վկայում է այս հարցում միջազգային միասնական դիրքորոշման մասին», - բանակցություններից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոլթոնը:
«Որեւէ մեկը չպաշտպանեց Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը, որեւէ մեկը նույնիսկ փորձ չարեց պաշտպանել», - ասել է Բոլթոնը: - «Ես շատ զգացված եմ Անվտանգության խորհրդի միասնականությունից»:
Գերտերությունների միասնական արձագանքը բավական խիստ էր եւ վճռական:
«Մենք պահանջում ենք, որ Հյուսիսային Կորեան վերսկսի բանակցությունները «Վեցնյակի» հետ», - Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո հայտարարել է ՄԱԿ-ում Ճապոնիայի դեսպանը: - «Անվտանգության խորհուրդը համարժեք պատասխան կտա Հյուսիսային Կորեայի այս քայլին, որը սպառնալիք է տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար»:
Խորհրդի անդամներն ընդգծում են նաեւ, որ այդ արձագանքը պետք է լինի խիստ, արագ եւ շատ դիպուկ:
Ակնկալվում է, որ այսօր, օրվա երկրորդ կեսին, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներին կներկայացնի Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ բանաձեւի նախագիծ:
Փաստաթուղթը, տնտեսական պատժամիջոցներից բացի, նախատեսում է նաեւ խնդրի լուծում ռազմական ճանապարհով, եթե պաշտոնական Փհենյանը շարունակի հրաժարվել դիվանագիտական բանակցություններից:
Այնուհանդերձ, Փհենյանը իր ծրագրերը վերանայելու մտադրություն չունի:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շնորհավորեր Հյուսիսային Կորեային՝ միջուկային փորձարկումը հաջողությամբ իրականացնելու համար, եւ ոչ թե դատապարտող հայտարարություններ տարածեր», - ասել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը:
Նախօրեին Հյուսիսային Կորեան առաջին միջուկային փորձարկումն էր իրականացրել:
Հեղինե Բունիաթյան, Պրահա