Մատչելիության հղումներ

Վրացական կողմը չի արձագանքել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հրավերին


Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներն անհանգստացած են, որ նման միտումը կարող է հանգեցնել հայկական դպրոցների թվի կտրուկ կրճատման:

Անհանգստացնող է նաեւ բոլոր դպրոցներում դասագրքերի փոփոխության Վրաստանի պահանջը. այսինքն` եթե մինչ այժմ Վրաստանի հայկական դպրոցներին դասագրքեր առաքում էր Հայաստանը, ապա հիմա նոր օրենքը պահանջում է, որ դասագրքերը կամ կազմվեն Վրաստանում, կամ թարգմանվեն վրացերեն՝ պետական չափորոշիչներին համապատասխան:

«Եթե ֆիզիկայի, քիմիայի եւ այլ առարկաների պարագայում խնդիրներ չկան, ապա հայագիտական առարկաների մասով տարաձայնություններ հաստատ ունենալու ենք, որովհետեւ մենք այնտեղ չունենք մասնագետներ, որոնք պատրաստ են հայերեն դասագրքեր գրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի բաժնի ավագ մասնագետ Թամարա Զալինյանը:

Դեռեւս անցյալ տարվա մայիսին, երբ Վրաստանում կրթական բարեփոխումները դեռ չէին մեկնարկել, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը Թբիլիսիում ոլորտի ղեկավարների հետ քննարկեց հայկական դպրոցներին առնչվող խնդիրները: Սակայն հանդիպումը, պատասխանատուների հավաստմամբ, դեռեւս գործնական արդյունք չի տվել: Ավելին, վրացական կողմը դեռեւս չի արձագանքել պատասխան այցով Երեւան ժամանելու եւ բանակցությունները շարունակելու` նախարարության երկու հրավերներին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG