Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին պատրաստ է «ցանկացած պահի ու ցանկացած վայրում» հանդիպել Պուտինին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին BBC-ի հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած պահի ու ցանկացած վայրում» հանդիպել ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ եւ «բանակցել բոլոր վիճահարույց հարցերի շուրջ»:

Վրաստանի նախագահը նաեւ կարգադրել է արգելել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատար օդանավերի վայրէջքը Թբիլիսիի օդանավակայանում, որոնցով վերջին օրերին Վրաստան են տեղափոխվում Ռուսաստանում կեցության եւ աշխատանքի իրավունք չունեցող հարյուրավոր Վրաստանի քաղաքացիներ:

Սահակաշվիլին հայտարարել է, թե «անընդունելի է մարդկանց բեռնատար օդանավերով բռնի փոխադրելու գործընթացը»:

Ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ վատթարացել են սեպտեմբերի վերջից, երբ Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էին մի քանի ռուս սպաներ: Չնայած Վրաստանը անցած շաբաթ վերադարձրել է ձերբակալված ռուս զինծառայողներին, երկու երկրների միջեւ լարվածությունը պահպանվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG