Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան գյուղում երկու հայաստանցի է սպանվել


Մոսկվայի մարզի Լենինյան շրջանի Կարտինո գյուղում երկու հայաստանցի է սպանվել:

Ինչպես այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Մոսկվայի մարզի իրավապահ մարմիններից, 33-ամյա տղամարդու եւ նրա 22-ամյա ընկերուհու դիակները հայտնաբերվել են կիրակի օրը երեկոյան՝ մասնավոր տանը:

Փորձաքննությամբ պարզվել է, որ տղամարդու եւ կնոջ մահը վրա է հասել հրազենային վերքերից՝ դիակների հայտնաբերումից մոտ 5 ժամ առաջ:

Փաստի կապակցությամբ քննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG