Մատչելիության հղումներ

Պետդուման հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Մերձդնեստրի հանրաքվեի արդյունքները


Ռուսաստանի Պետդուման հայտարարել է Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի լեգիտիմության եւ այդ չճանաչված հանրապետության բնակչության կամքը հաշվի առնելու պատրաստակամության մասին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պետդուման այսօրվա նիստում որպես հիմք է ընդունել «Մերձդնեստրում 2006 թվականի սեպտեմբերի 17-ի հանրաքվեի արդյունքների մասին» հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. - «Պետդուման գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր քաղաքականությունը կառուցի՝ հաշվի առնելով Մերձդնեստրի ժողովրդի ազատ կամարտահայտումը»:

Սեպտեմբերի 17-ի հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը արտահայտվել էր Մերձդնեստրի անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG