Մատչելիության հղումներ

Նամիկ Թան. «Ֆրանսիան կկորցնի Թուրքիան, եթե ընդունի Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքը»


Թուրքիան այսօր զգուշացրել է Ֆրանսիային, որ երկու երկրների հարաբերությունները խիստ կտուժեն, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենքը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը կարծիք է հայտնել, թե օրենքի ընդունումը կվտանգի «տարիների աշխատանքի արդյունքը՝ ներդրումները, եւ, եթե արտահայտությունը տեղին է, Ֆրանսիան կկորցնի Թուրքիան»:

«Հայկական հարցը թունավորել է երկկողմանի կապերն անցյալում, բայց այս օրենքը անդառնալի վնաս կհասցնի մեր հարաբերություններին»,֊ - ասել է խոսնակը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, օրինագիծը, որը պետք է քննակվի հոկտեմբերի 12-֊ին, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում եւ 57 հազար դոլար տուգանք:

Նույնանման պատիժ Ֆրանսիայում սահմանված է հրեաների Հոլոքոստը հերքելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG