Մատչելիության հղումներ

Վրաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանը կվերականգնի «փոխհարաբերությունների կարգավորումից հետո»


Վրաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանը կվերականգնի «փոխհարաբերությունների կարգավորումից հետո»՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

«Հաղորդակցությունը կվերականգնվի, երբ մենք կկարգավորենք բոլոր փոխհարաբերությունները վրացի գործընկերների հետ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Լեւիտինի խոսքերով, Վրաստանից ռուսաստանյան քաղաքացիների տարհանման հարցը ներկայումս համաձայնեցվում է արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

Ռուսաստանը Վրաստանի հետ օդային, ծովային, ցամաքային, փոստային կապերը խզել է հոկտեմբերի 1-ից՝ կապված Վրաստանում լրտեսության մեղադրանքով մի քանի ռուս սպաների ձերբակալության հետ:

Չնայած Վրաստանը այս շաբաթվա սկզբին վերադարձրել է ձերբակալված ռուս զինծառայողներին, Ռուսաստանի կողմից այդ երկրի շրջափակումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG